Armenia       
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ / ԸՆԹԱՑԻԿ ԾՐԱԳՐԵՐ / ԱՐԽԻՎ / ՄԵՐ ՄԱՍԻՆ     
 

Հայց No. 1
Երկրաշարժի քսանամյակին նվիրված ֆիլմ

ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ / ՄԵԴԻԱ / ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ / ԴՈՆՈՐՆԵՐ / ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ



Հանգանակության բացում 07 Հուլիս 2008
Հանգանակության փակում 06 Հունիս 2009

1988թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանի հյուսիսային տարածքում ուժգին երկրաշարժ տեղի ունեցավ`պատճառելով ահռելի ավերածություններ:
20 տարի անց Հայաստանը շարունակում է պայքարել երկրին, մարդկանց և տնտեսությանը պատճառած վնասների դեմ:

Ավերակներից Հառնած գեղարվեստական ֆիլմը թողարկվել է հիշատակելու քսան տարի առաջ` 1988թ-ի դեկտեմբերի 7-ին, Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժը:

Այս գեղարվեստական ֆիլմը նկարահանվել է երկրաշարժից հետո Aid Armenia բարեգործական կազմակերպության աջակցությամբ, որը ժամանակին հիմնադրվեց` աջակցելու երկրաշարժից փրկվածներին:

Չնայած, որ մենք որևէ կերպ կապված չենք տվյալ բարեգործական կազմակերպության հետ և չենք մասնակցել ֆիլմի նկարահանմանը, այնուամենայնիվ ֆիլմի ռեժիսյորի թույլտվությամբ մենք ֆինանսավորել ենք ֆիլմի թողարկումը DVD տեսքով:

Եթե ցանկություն հայտնեք հանգանակելու ֆիլմում ներգրավված որևէ անհատի կամ ծրագրի, մենք ուրախ կլինենք բոլոր Ձեր նվիրատվությունները փոխանցել համապատասխան շահառուներին:Այս հայցի համար նախատեսում ենք £1,000, որը մեզ հնարավորություն կընձեռի իրականացնել այս կայքում տեղ գտած մի շարք այլ ծրագրեր: Եթե անհնարին լինի գումարներն ուղղել ձեր կողմից ընտրված անձին, չնայած այն բանի, որ մենք կապ ենք պահպանում ֆիլմի գլխավոր հերոսների հետ, այնուամենայնիվ իրավունք ենք վերապահում հանգանակումները ուղղել Գյումրիում իարականացվող այլ ծրագրերի, որոնց մասին կարող եք տեղեկանալ մեր կայքից:
Aid Armenia կազմակերպությունը իր եկամուտը ուղղակիորեն տրամադրում է Հայաստանում իրականացվող փոքրածավալ ծրագրերին, որոնք մարդկանց կյանքում իրական փոփոխություններ են ներմուծում:

Հուսով ենք ֆիլմը կքաջալերի ձեզ և կմղի օգնել մեզ մեր աշխատանքներում:


ԼԻՆՔ Միջոցառում նվիրված երկրաշարժի տարելիցին
 

ՀԱՅՑԻ ԸՆԹԱՑՔԸ
    9%
£1000
ՆՇԱՆԱԿԵՏ
 
£90
ՀԱՆԳԱՆԱԿՎԱԾ ԳՈՒՄԱՐԸ
  Հանգանակված գումարի չափը
£90
  Անհրաժեշտ գումարը
£910
  Նշանակետ
£1000


Մեր Մասին / Պայամաններ / Login

COPYRIGHT © 2017 AID ARMENIA. ALL RIGHTS RESERVED