Armenia       
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ / ԸՆԹԱՑԻԿ ԾՐԱԳՐԵՐ / ԱՐԽԻՎ / ՄԵՐ ՄԱՍԻՆ     
 

Հայց No. 2
Էքսկուրսիաներ Հաշմանդամ Երեխաների Համար

ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ / ՄԵԴԻԱ / ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ / ԴՈՆՈՐՆԵՐ / ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ



Հանգանակության բացում 26 Մայիս 2008
Հանգանակության փակում 26 Հոկտեմբեր 2009

Սույն հայցի միջոցով մենք նպատակ ունենք կազմակերպել էքսկուրսիաներ 4-15 տարեկան հաշմանդամ երեխաների համար: Էքսկուրսիան նախատեսված է Երևանի վերականգնողական կենտրոնի երեխաներից կազմված խմբերի համար, որոնք Հայաստանի տարբեր մարզերից են, ինչպես օրինակ` Կոտայքից, Գեղարքունիկից, Արմավիրից և Արարատից:

Երեխաները տառապում են տարբեր հիվանդություններից, ինչպիսիք են մանկական ուղեղի կատված, կրկնակի հեմիպարեզ,սպազտիկ տետրապարեզ: Մանկական ուղեղի կատվածը ընդհանրական տերմին է, որը օգտագործվում է նկարագրելու մի շարք հիվանդություններ, որոնք խոչընդոտում են շարժումները: Հիմնականում այն ախտահարում է մարմնի մեկ կամ մի քանի հատվածներում գտնվող մկանները, իսկ հիվանդության առաջանում է ուղեղի այն մասի վնասվածքի կամ թեզարգացման հետևանքով, որը պատասխանատու է մարդու շարժումների և կոորդինացման համար:

Կախված ուղեղի կատվածի տեսակից և ուղեղի վնասված հատվածից` հիվանդները կորցնում են քայլելու, խոսելու, ուտելու կամ խաղալու ունակությունը, որով օժտված է նորմալ մարդը:

Սակայն ինչպես ցակացած այլ երեխա, ուղեղի կատվածով ախտահարված այս երեխաները ունեն զգացմունքներ և ցանկանում են ըմբոշխնել իրենց մանկությունը, որը լի կլինի ուրախությամբ և բերկրանքով, նույնիսկ, եթե դա պարզապես մեկ օրվա էքսկուրսիա է այգում, կամ կարուսելներից վրա պտտվելը:

Մինչ այժմ մենք կազմակերպել ենք երկու էքսկուրսիա, և մեր վերջին այցը Մանկական երկաթուղի շատ հաջողված էր: Վերականգնողական կենտրոնից ստանալով խնդրանք կազմակերպել լրացուցիչ էքսկուրսիաներ, մենք որոշեցինք ներկայացնել այդ հայցը մեր կայքում, որի շնորհիվ կկարողանանք կազմակերպել ևս 5 էքսկուրսիա:
Ընդամենը £150 ($300)-ով, հնարավոր է ավելի քան 30 մարդու համար էքսկուրսիա կազմակերպել և հնարավորություն տալ երեխաներին և ծնողներին հեռանալ իրենց առօրյա կյանքից, զվարճանալ և մի պահ մոռանալ իրենց հոգսերը:
Երեխայի դեմքին ժպիտ տեսնելը արդեն իսկ պարգևատրում է, և յուրաքանչյուր էքսկուրսիայի ավարտից հետո դուք կկարողանաք տեսնել ձեր հանգանակությունների արդյունքը ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ էջում: Եթե կցանկանաք հովանավորել մի շարք էքսկուրսիա, կամ նույնիսկ մեկ էքսկուրսիա հաշմանդամ երեխաների համար, խնդրում ենք կապնվեք մեզ հետ:

Ձեր կողմից կատարված ցանկացած դրամական աջակցություն մեծապես գնահատելի է:

 

ՀԱՅՑԻ ԸՆԹԱՑՔԸ
    80%
£1050
ՆՇԱՆԱԿԵՏ
£850
ՀԱՆԳԱՆԱԿՎԱԾ ԳՈՒՄԱՐԸ
 
  Հանգանակված գումարի չափը
£850
  Անհրաժեշտ գումարը
£200
  Նշանակետ
£1050


Մեր Մասին / Պայամաններ / Login

COPYRIGHT © 2017 AID ARMENIA. ALL RIGHTS RESERVED