Armenia       
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ / ԸՆԹԱՑԻԿ ԾՐԱԳՐԵՐ / ԱՐԽԻՎ / ՄԵՐ ՄԱՍԻՆ     
 

Հայց No. 4
Անգլերեն լեզվի դասընթացներ

ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ / ՄԵԴԻԱ / ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ / ԴՈՆՈՐՆԵՐ / ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ



Հանգանակության բացում 25 Հունվար 2008
Հանգանակության փակում 25 Հունիս 2008

Այս ծրագրի նպատակն է ֆինանսավորել անգլերեն լեզվի ուսուցչի ուղևորությունը Հայաստան:Մայա Բրենդը 2007թ. այցելել էր Հայաստան` Գյումրիում Ֆրիդհոյֆ Նանսենի (նախկինում Հույս) մանկատան երեխաներին անգլերեն լեզու ուսուցանելու:

Սույն ծրագիրը առաջինն է իր շարքում, որը հնարավոր կդարձնի անգլերեն լեզվի դասատուների կամ նույնիսկ ուսանողների ուղևորությունը Հայաստան, որոնք կցանկանան երեխաներին հաղորդել իրենց` անգլերեն լեզվի գիտելիքները:

Ստորև բերված լինքի միջոցով կարող եք ստանալ լրացուցիչ ֆինանսական տեղեկատվություն:

Մանկատան երեխաներից շատերին հետաքրքրում են թատերական բեմականացումները, և նման միջոցառումները կարող են ոգևշնչել երեխաներին սովորել անգլերեն լեզուն: Դեռ ավելին` անգլերեն լեզվով ներկայացվող բեմադրությունները օգնում են երեխաներին ձեռք բերել ինքնավստահություն:

Երեխաների վերջին ձեռքբերումներից մեկն է Նռան Հատիկ փառատոնին ներկայացված բեմադրությունը Երևանում, որի համար նրանք ստացան գերազանցության մրցանակ:

Մանկատան երեխաները միշտ չէ, որ կաորղանում են մասնակցել անգլերեն լեզվի ինտենսիվ դասընթացներին, սակայն անգլերեն լեզվի իմացության բարելավվումը ընդլայնում է երեխաների մտահորիզոնը և ապագայի հեռանկարները:


 

ՀԱՅՑԻ ԸՆԹԱՑՔԸ
    100%
£800
ՆՇԱՆԱԿԵՏ
 
  Հանգանակված գումարի չափը
£800
  Անհրաժեշտ գումարը
£0.00
  Նշանակետ
£800


Մեր Մասին / Պայամաններ / Login

COPYRIGHT © 2017 AID ARMENIA. ALL RIGHTS RESERVED