Armenia       
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ / ԸՆԹԱՑԻԿ ԾՐԱԳՐԵՐ / ԱՐԽԻՎ / ՄԵՐ ՄԱՍԻՆ     
 

Հայց No. 5
Ինտերնետային կապ մանկատան համար

ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ / ՄԵԴԻԱ / ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ / ԴՈՆՈՐՆԵՐ / ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ



Հանգանակության բացում 01 Ապրիլ 2008
Հանգանակության փակում 01 Հոկտեմբեր 2009

Ինտերնետը հարուստ ինֆորմացիոն աղբյուր է և հնարավորություն է ընձեռնում ուղիղ կապ հաստատել համաշխարհային հանրության հետ: Ինտերնետ կապի ապահովումը, հատկապես չունևորների համար` նրանց հիմնական կարիքները հոգալու էժանագին միջոց է:

Aid Armenia կազմակերպության առաջին ծրագրերից մեկն էր Գյումրիի մանկատան երեխաներին համակարգիչներով, սքաներով, տպիչով ապահովելը, որը հնարավորություն է տալիս մանկատան բնակիչներին ձեռք բերել համակարգչային գիտելիքներ:
Այնուհետև մենք ապահովեցինք ինտերնետային կապ`հնարավորություն տալով երեխաներին և մանկատան աշխատակիցներին արտաքին աշխարհի հետ առավել ամուր կապ հաստատել և օգտվել ինտերնետում առկա ինֆորմացիայից և այլ ռեսուրսներից:

Գյումրիում հուսալի և համեմատաբար արագ կապ ապահովելու գործընթացը հեշտ չէր, քանի որ քաղաքում չկան DSL հեռախոսային գծեր: Դրանք վնասվել են 1988թ. երկրաշարժի հետևանքով և մինչ այժմ չեն վերականգնվել: Այնուամենայնիվ, մանրազննին ուսումնասիրություններից հետո, մենք վերջապես մանկատան համար գտանք մի պրովայդերի, որի անունն է Դելտա Տելեքոմ: Ինտերնետի միջին արագությունն է 120կբ վայրկյանում, որը չնայած հնարավոր չէ համեմատել արևմուտքի կապի արագության հետ, սակայն այնուամենայնիվ ընդունելի է ինտերնետը օգտագործելու համար: Կարող ենք գոհունակությամբ հայտնել, որ Մարիոթ հյուրանոցը Երևանում օգտվում է ինտերնետ կապի միևնույն արագությունից:

Մինչ այժմ մենք ստացել ենք հանգանակություններ, որը ինտերնետային կապով կապահովի մանկատանը մինչև 2009թ-ի հունվար ամիսը, որից հետո անհրաժեշտ կլինի լրացուցիչ ֆինանսավորում:
Ստորև ներկայացված է մի լինք, որի օգնությամբ կարող եք տեսնել ինտերնետային կապին առընչվող ամսական ծախսերը, որոնք այդքան էլ մեծ գումար չեն կազմում: Խնդրում եմ կապնվեք մեզ հետ էլեկտրոնային փոստով, եթե կցանկանայիք ֆինանսավորել ինտերնետային կապի ապահովումը այս և մյուս ծրագրերի համար:


Է-ՓՈՍՏ info@aidarmenia.com
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ http://www.aidarmenia.co.uk/en/finance/5.html
ԼԻՆՔ http://www.aidarmenia.co.uk/en/info/5.html
 

ՀԱՅՑԻ ԸՆԹԱՑՔԸ
    67%
£500
ՆՇԱՆԱԿԵՏ
 
£335
ՀԱՆԳԱՆԱԿՎԱԾ ԳՈՒՄԱՐԸ
 
  Հանգանակված գումարի չափը
£335
  Անհրաժեշտ գումարը
£165
  Նշանակետ
£500


Մեր Մասին / Պայամաններ / Login

COPYRIGHT © 2017 AID ARMENIA. ALL RIGHTS RESERVED