Armenia       
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ / ԸՆԹԱՑԻԿ ԾՐԱԳՐԵՐ / ԱՐԽԻՎ / ՄԵՐ ՄԱՍԻՆ     
 

Հայց No. 6
Համակարգիչներ կույր ուսանողների և շրջանավարտների համար

ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ / ՄԵԴԻԱ / ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ / ԴՈՆՈՐՆԵՐ / ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ



Հանգանակության բացում 18 Օգոստոս 2008
Հանգանակության փակում 20 Հոկտեմբեր 2009

"Արև" ծրագիրը թույլ է տալիս կույրերին կարդալ գրքեր և օգտվել ինտերնետային էջերից հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով: Այս նախագծի նպատակն է գնել մի քանի համակարգչային ծրագրեր (ներառյալ համակարգիչներ) և տեղադրել դրանք կույր ուսանողների տանը:

"Արև" ծրագիրը նույնիսկ հնարավորություն է տալիս կույր երաժիշտներին ստեղծագործել երաժշտություն,ինչպես նաև համակարգչի հետ շախմատ խաղալ:

Հայաստանում 10,000 կույր մարդ կա և նրանցից շատ քչերն են օգտվում համակարգչից: Զուր չէ, որ ծրագիրը կոչվել է ԱՐԵՎ, քանի որ այն իհարկե պայծառացնում է և լույսով լցնում կույր ուսանողների և երիտասարդ մասնագետների կյանքը:

Հայաստանի կույրերը ԲՈՒՀ-ում սովորելու մեծ ցանկություն ունեն.նրանց նպատակն է ստանալ բարձրագույն կրթություն` հուսալով հետագայում գտնել համապատասխան աշխատանք : Սակայն, բնականաբար, նրանք ավելի մեծ դժվարությունների են բախվում, քան տեսողությամբ օժտված մարդիկ:Դժվարություններից մեկը բրայլյան գրքերի պակասն է, որը սահմանափակում է ինֆորմացիայի մատչելիությունը կույրերի համար:

"Արև" ծրագիրը կարող է տեղեկատվություն ստանալու համար նոր պատուհան հանդիսանալ: Մենք կույր ուսանողների հետ, ինչպիսիք են, օրինակ` Մարիկա Սիրադեղյանը, քննարկցինք կույրերի իրավիճակը և նրանց տածած հույսերը:

Մարիկան 21 տարեկան է, բանասիրության ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանող Մոնթե Մելքոնյանի անվան համալսարանում:Նրա աջ աչքը բացարձակապես չի տեսնում, իսկ ձախում առկա է գլաուկոմա և կատարաքտ, որը ընդամենը թույլ է տալիս նրան տարբերել մութը լույսից: Աչքի ճնշումը կարգավորելու համար նա դեղորայք պետք է ընդունի:

Նա $40 հաշմանդամության նպաստ է ստանում կառավարությունից:Իրենց հնարավորությունների սահամաններում նրան օգնում են նաև բարեկամները: Նա դասախոսությունները համալասարանում ձայնագրում է դիկտոֆոնի միջոցով, սակայն այն թույլ չի տալիս, ինչպես կաներ դա Արև ծրագրը, կարդալ գրքեր, տպել կամ օգտվել ինտերնետից:

Մարիկան հույս ունի, որ ԱՐԵՎ ծրագիրը իր ճառագայթներով կլուսավորի իր մութ աշխարհը և հույս ունի, որ օրերից մի օր կնստի համակարգչի շուրջը և կկարողանա "կարդալ" և "գրել"` իր տուն հրավիրելով իր կույր ընկերներին և աշխատակիցներին կիսելու համար իր հնարավորությունները:

Մենք շուտով կտեղադրենք ֆինանսական տեղեկատվություն այս նախագծի համար:

 

ՀԱՅՑԻ ԸՆԹԱՑՔԸ
    100%
£483
ՆՇԱՆԱԿԵՏ
 
  Հանգանակված գումարի չափը
£483
  Անհրաժեշտ գումարը
£0.00
  Նշանակետ
£483


Մեր Մասին / Պայամաններ / Login

COPYRIGHT © 2017 AID ARMENIA. ALL RIGHTS RESERVED