Armenia       
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ / ԸՆԹԱՑԻԿ ԾՐԱԳՐԵՐ / ԱՐԽԻՎ / ՄԵՐ ՄԱՍԻՆ     
 

Հայց No. 7
Շրջակա միջավայրի պահպանում

ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ / ՄԵԴԻԱ / ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ / ԴՈՆՈՐՆԵՐ / ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ



Հանգանակության բացում 01 Սեպտեմբեր 2007
Հանգանակության փակում 30 Հոկտեմբեր 2007

Հայաստանի բնությունը գեղեցիկ է` լեռների ձյունածածկ գագաթներով և ընդարձակ դաշտավայրերով: Այն հաճախ համեմատվում է Եդեմի այգիների հետ:Խոր Վիրապի շրջակա բլուրները, սակայն, չափից ավելի կանաչ են....

Խոր Վիրապը համաշխարհային ճանաչում ունեցող տաճար է, որը գտնվում է Երևանի հարավում` բիբլիական Արարատյան դաշտավայրում: Այստեղ էր զնդանի մեջ պահվում Սուրբ Գրիգոր Լուսավորիչը` իր քրիստոնյա հավատքի համար: Սակայն ավելի ուշ նա ազատ է արձակվում, երբ հեթանոս թագավոր Տրդաթը` փոխելով իր վերաբերմունքը քրիստոնյաների նկատմամբ, 301թ. հայտարարում է քրիստոնեությունը հայկական պետության պաշտոնական կրոն:

Տաճարի ետևում գտնվող բլուրները այժմ դժբախտաբար ծածկված են կանաչ պլաստիկ շշերով, որոնք ժամանակի ընթացքում կուտակվել են այցելուների փնթիության պատճառով: Դրա հետևանքով Արարատ լեռան տեսարանը նույնպես աղավաղվել է, իսկ տաճարի շրջակայքը աչք է ծակում իր աղտոտվածությամբ:

Մեր կարծիքով ժամանակն է կազմակերպել մաքրման աշխատանքներ, ինչը կկարողանանք իրագործել ուսանողների օգնությամբ: Առաջարկում ենք այցելել տվյալ վայրը և մաքրել բլուրները` թողնելով դրանք այնպես ինչպես բնությունն է նախատեսել:

Մեր հաշվարկներով նման նախաձեռնության արժեքը կկազմի ընդամենը 200 ֆունտ ստերլինգ, որի մեջ կմտնի նաև ավտոբուսի վարձակալությունը:

Հաջողության դեպքում, եթե մեր դոնորները ցանկանան աջակցել մեզ այլ վայրերի մաքրման հարցում, ապա սա կարող է նման նախաձեռնությունների սկիզբ հանդիսանալ:

 

ՀԱՅՑԻ ԸՆԹԱՑՔԸ
    100%
£200
ՆՇԱՆԱԿԵՏ
 
  Հանգանակված գումարի չափը
£200
  Անհրաժեշտ գումարը
£0.00
  Նշանակետ
£200


Մեր Մասին / Պայամաններ / Login

COPYRIGHT © 2017 AID ARMENIA. ALL RIGHTS RESERVED