Ավերակներից Հառնած
DVD թողարկում
Երկկողմանի սկավառակ` PAL / NTSC
| |
|
Հայաստանի երկրաշարժի քսանամյակը հիշատակող ֆիլմ: |
|
|
|
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ
Aid Armenia International հասարակական կազմակերպությունը ձևավորվել է 2007թ. Զեփյուռ Բատիկյանի և Գայանե Գևորգյանի կողմից` համընդհանուր ընկերների աջակցությամբ:
Երևանում կազմակերպությունը գրանցված է որպես հասարկական կազմակերպություն, իսկ Մեծ Բրիտանիայում` որպես շահույթ չհետապնդող կազմակերպություն:
Մենք կցանկանայինք ընդգծել, որ որևէ կերպ կապված չենք Մեծ Բրիտանիայում գրանցված Aid Armenia բարեգործական կազմակերպության հետ:
Մեր նպատակն է ինտերնետային կապի միջոցով Ֆինանսական աջակցությունն ուղղել Հայաստանում գտնվող առանձին անհատներին կամ կոնկրետ ծրագրերի իրականացմանը:
Հուսով ենք, որ աշխարհի տարբեր մասերում գտնվող մարդկանց, և հատկապես սփյուռքահայերին, կհետաքրքրի մեր գործունեությունը և նրանք ցանկություն կհայտնեն միանալ մեզ:
Մեր հիմնական խնդիրն է տարբեր նախաձեռնությունների միջոցով աջակցել Հայաստանում ապրող այն մարդկանց, որոնք այս կամ այն պատճառով ունեն ֆինանսական աջակցության կարիք:
Իհարկե հնարավոր չէ օգնել բոլորին, ոչ ոք այդքան զորեղ չէ: Սակայն մի փոքր ջանք գործադրելով կարող ենք հնարավորություն տալ կարիքավորներին, որպեսզի նրանք օգնեն իրենք իրենց:
Օրինակ, հնարավոր է գյուղացու համար կով գնել, կամ տաղանդավոր երաժշտի համար երաժշտական գործիք, կամ էլ Ֆինանասավորել երիտասարդ ուսուցիչներին, որպեսզի այցելելով Հայաստան` նրանք դասավանդման միջոցով փոխանցեն իրենց գիտելիքները:
Մենք կարող ենք սովորել, թե ինչպես կարելի է օգնել մարդկանց և ուրախություն պատճառել նրանց չնչին նվիրատվությամբ:Մեր նպատակը չէ անիրական մտահաղացումները իրականություն դարձնել: Մենք պարզապես փոքրածավալ և հեշտությամբ իրականցվելիք ծրագրերի միջոցով կփորձենք փոփոխություն մտցնել այն մարդկանց կյանքում, ովքեր զգում են դրա կարիքը:
Հնարավոր է, որ տարիների ընթացքում մենք սկսենք իրականացնել առավել մեծ ծրագրեր, սակայն առաջիկայում կփորձենք հաջողությամբ իրականացնել փոքրածավալ հայցեր և դոնորների իղձերն ու ցանկությունները:
Ուրիշներին օգնելը հեշտ չէ և հաճախ կարող է անշնորհակալ գործ լինել, սակայն ընծայելու և շնորհելու հաճույքը պարգև է, որը հնարավոր չէ դրամական արժողությամբ չափորոշել:
Մենք հույս ունենք, որ Դուք նույնպես կիսում եք Հայաստանին օգնելու մեր տեսիլքը և հետաքրքրված կլինեք Ձեր մասնակցությունը բերելու մեր ծրագրերին, ինչպես Հայաստանում, այնպես էլ ինտերնետի միջոցով:
Սիրով,
Զեփյուռ Բատիկյան - Լոնդոն
Գայանե Գևորգյան - Երևան
Անվանումը և գրասենյակի հասցեն`
AID ARMENIA INTERNATIONAL LTD
1 ALBION MEWS, LONDON W2 2BA
Հեռ: Լոնդոն (0044) 0207-935-4430
Կազմակերպության No. 06380924
Կազմակերպության գրանցման ամսաթիվը: 25/09/2007
info@aidarmenia.com |
|